www.MediaMall.am Երևանում վճարովի ավտոկանգառների սպասարկմամբ զբաղվող «Փարքինգ սիթի սերվիս» և «Լոկատոր» ընկերությունները այսօրվանից սկսել են Երևան քաղաքում կարմիր գծանշումով սահմանված տարածքներում ավտոկայանման համար նախատեսված սակագների գանձումը՝ 1 ժամի համար 100 դրամ, 1 օրը' 500, 1 շաբաթը' 1000, իսկ ընթացիկ 1 տարվա համար' 12 հազար դրամ արժեքով: Երևանի քաղաքապետարանի այս որոշումը համարելով ապօրինի՝ մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ մայրաքաղաքում այսօրվանից բողոքի ակցիաներ են նախաձեռնել: Ակցիայի մասնակիցներից Ալմիրա Բերբերյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ քաղաքացիական խմբերը շրջում են մայրաքաղաքի փողոցներում և սահմանված սակագների ապօրինի լինելու մասին իրազեկում են վարորդներին՝ բաժանելով թռուցիկներ: Ըստ Ալմիրայի՝ ակցիան չի ավարտվի, քանի դեռ քաղաքացիները չեն հասել իրենց նպատակին՝ վերացնել ապօրինի վճարումների համակարգը:

 

Վարուժան Բաբաջանյան