«Մոլորակի ժամ» միջազգային էկոլոգիական ակցիայի շրջանակում մարտի 29-ին' ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի մայրաքաղաքի փողոցների լուսավորությունը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ակցիան անցկացվում է Հայաստանում արդեն 4-րդ տարին անընդմեջ:

 

Ակցիային մարդիկ միանում են կամավոր, սակայն, ցանկացած քաղաք, միանալով ակցիային, պարտավորվում է մեկ ժամով անջատել քաղաքի արտաքին լուսավորությունը: Նախորդ տարի այս ակցիային մասնակցել է աշխարհի ավելի քան 5 հազար 300 քաղաք: