Երեկ՝ նոյեմբերի 16-ին, տեղի է ունեցել Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծերը:
Նիստին ներկա են եղել նաև «Ելք» խմբակցության անդամները և խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նիստը վարել է «Ելք» խմբակցության անդամ, հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը սեպտեմբեր ամսին ներկայացրել էր մի շարք փողոցների անվանակոչության նախագծերը, որոնց թվում էր նաև Իսակով պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհը Մոնթե Մելքոնյանի անունով կոչելու նախագիծը:
Նախագծին միացավ նաև «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը և համատեղ նախագիծը դրական եզրակացություն ստացավ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը կողմ է քվեարկել նաև Ձորափի փողոցի մի հատվածը Հնդկաստանի անունով անվանակոչելուն, Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանին հարող փողոցը՝ մեծանուն ռեժիսորի անունով կոչելուն:
Երկու նախագիծն էլ ընդունվել են միաձայն:
Քաղաքապետարանը նաև նախագիծ էր ներկայացրել Վերին Անտառային փողոցի մի հատվածն Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվակոչելու մասին:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը սեպտեմբերին ներկայացրած նախագծով առաջարկում էր Լենինգրադյան փողոցն անվանակոչել Ազգալդյանի անունով: Սակայն «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները դեմ էին քվեարկել դրան և նախաձեռնությունը ստացել էր հանձնաժողովի բացասական եզրակացությունը: Այս անգամ ծավալված քննարկման արդյունքում նոր նախագիծը ստացավ դրական եզրակացություն: «Ելք» խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին՝ նշելով, որ նպատակահարմար չի գտնում մեծանուն հերոսի անունով նման ոչ նշանակլի փողոցն անվանակոչելը:
Տեղեկացնենք նաև, որ նոյեմբերի 29-ի Երևանի ավագանու նիստի օրակարգում են ընդգրկվելու նաև «Ամիրյան փողոցը Վռամշապուհ արքայի անունով անվանաչելու մասին», «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու մասին», «Անաստաս Միկոյանի փողոցը Քըրք Քըրքորյանի անունով անվանակոչելու մասին», «Կասյանի փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի անունով անվանակոչելու մասին», «Ֆրունզեի փողոցը Ապրիլյան հերոսների անունով անվանակոչելու մասին» «Ելք» խմբակցության նախագծերը:
«Ելք» խմբակցություն 17.11.2017թ.
ՀՀԿ-ն միացավ փողոցների անվանակոչության վերաբերյալ ԵԼՔ-ի նախագծին. Երևանում կլինեն Մոնթեի, Ազգալդյանի, Փարաջանովի անուններով փողոցներ
17:28 - 17.Նոյեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
18/05/24 12:15
Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն
01/06/19 22:02
Այսօր և վաղը Երևանում փակ փողոցներ կլինեն․ ոստիկանություն
21/08/24 16:05
Եղեգնաձորում փակ փողոցներ կլինեն․ հայտնի է պատճառը
08/07/24 11:30
2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում
27/05/24 08:00
ՈՒՂԻՂ.Սրբազանի կոչով Երևանում փակվում են փողոցներ
25/04/24 11:27
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
21/02/24 14:40
2024թ. Երևանում նախատեսվում է կառուցել 400 թեքահարթակ. Դրանք կլինեն երեք տեսակի և առավել հարմարավետ
13/02/24 11:11
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզերում
30/06/23 11:00
Լույս չի լինի
03/05/23 10:00
Լույս չի լինի
16/03/23 11:17
Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան