allsport.amՊորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հույս հայտնել, որ թիմը լավ հանդես կգա ամռանը, Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ:

-Հույս ունեմ, որ հիանալի հանդես կգանք Մունդիալում: Մեր հավաքականը ճնշման տակ չէ, քանի որ մրցաշարի ֆավորիտներն են Իսպանիան, Բրազիլիան, Արգենտինան և Գերմանիան: Շատ կարևոր է Գերմանիայի պես հզոր թիմի դեմ առաջին խաղը,-Ռոնալդուի խոսքերը մեջբերել է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ Մունդիալի խմբային փուլում Պորտուգալիան մրցելու է Գերմանիայի, ԱՄՆ-ի և Գանայի հավաքականների հետ: Գերմանիայի հետ Ռոնալդուն և թիմակիցները մրցելու են հունիսի 16-ին, Սալվադորում: