Երևան քաղաքում մարտի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 76 տրանսպորտային միջոց:
12 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 8 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն' երթևեկության ընթացքում ծխելու համար, 63 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում: