Երևան քաղաքում մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ծառայության ընթացքում, ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 64 տրանսպորտային միջոց:

 

10 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 1 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն' երթևեկության ընթացքում ծխելու համար, 51 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում, իսկ 2 տրանսպորտային միջոցի վրա խլացուցիչը վերասարքավորած է եղել բարձր ազդանշանով երթևեկելու համար: