Վերջին զանգի տոնական արարողությունների հետ կապված՝ մայիսի 22-ին՝ ժամը 15.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 57 տրանսպորտային միջոց. 22-ը՝ Երևանում, որոնցից 15-ի վարորդները՝ անչափահաս, 35-ը՝ մարզերում, որոնցից 30-ի վարորդները՝ անչափահաս: ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս ծնողներին հորդորում է տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին, անհրաժեշտության դեպքում անձամբ վարել մեքենան:

 

 

«Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: