Ուղևորափոխադրումներ իրականացնող 10 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:

 

Ինչպեսին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հ ետ կապի բաժնից' քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին նորից հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:

 

Հոկտեմբերի 21-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 10 ուղևորատար տրանսպորտային միջոց: