Երևան քաղաքում մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց:

 

12 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 84-ը' եր թևեկել առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 4 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն' երթևեկության ընթացքում ծխելու համար: