Երևան քաղաքում մայիսի 27-ին` ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 50 ավտոմեքենա:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, 29 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 21-ը' առանց համապատասխան փաստաթղթերի: