Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 767 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):
Ապրիլի 18-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 19-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 254 տրանսպորտային միջոց, որից
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 71 տրանսպորտային միջոց:
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 51 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 132 տրանսպորտային միջոց:
Ապրիլի 19-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 20-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 254 տրանսպորտային միջոց, որից՝
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 48 տրանսպորտային միջոց:
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 75 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 131 տրանսպորտային միջոց:
Ապրիլի 20-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 21-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 259 տրանսպորտային միջոց, որից՝
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 62 տրանսպորտային միջոց։
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 53 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 144 տրանսպորտային միջոց: