Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա-նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում կայացրեց:
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր¬տային պարտակա¬նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր¬տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները:
Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2715 քաղաքացի, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը' ավագ ենթասպայական կազմի, 160-ը' սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
Վարժական հավաքների ապահովման համար, 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտա¬կա¬նություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 278 միավոր տրանս¬պորտային միջոց՝ յուրա¬քանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցայի օր ժամկետով: