Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
Նախատեսվում է 2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։
Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը' կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը' ավագ ենթասպայական կազմի, 491-ը' սպայական կազմի պահեստազորայիններ: