Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը նախատեսվում է պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը տեղադրված է e-draft.am հարթակում։
Հավաքներին ներգրավվելու է մինչև 1047 քաղաքացի, որոնցից 528-ը' կրտսեր ենթասպայական և շարքային կազմերից, 28-ը' ավագ ենթասպայական կազմից, 491-ը' սպայական կազմի պահեստազորայիններից: Ըստ նախագծի՝ վարժական հավաքներին ներգրավվում են. 1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 382 պահեստազորային, որոնցից' 100 պահեստազորային' 2023 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ, 63 պահեստազորային' 2023 թվականի հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 27-ը ներառյալ, 83 պահեստազորային' 2023 թվականի հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 2-ը ներառյալ, 9 պահեստազորային' 2023 թվականի հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, 127 պահեստազորային' 2023 թվականի հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, 2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 262 պահեստազորային' 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ, 3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 50 պահեստազորային' 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ, 4) կապի մասնագիտություններով մինչև 51 պահեստազորային՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ, 5) հետախուզական մասնագիտություններով մինչև 168 պահեստազորային, որոնցից' 80 պահեստազորային' 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ, 18 պահեստազորային' 2023 թվականի հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 27-ը ներառյալ, 70 պահեստազորային' 2023 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ, 6) անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 30 պահեստազորային, որոնցից 10 պահեստազորային' 2023 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ, 20 պահեստազորային' 2023 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 8-ը ներառյալ, 7) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 26 պահեստազորային' 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ, 8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 39 պահեստազորային' 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ, 9) թիկունքային մասնագիտություններով մինչև 20 պահեստազորային' 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ, 10) տեղագրական մասնագիտություններով մինչև 19 պահեստազորային' 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ:
Պահեստազորային պատրաստության շրջանակում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ Կառավարության 2022 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակը զորքերի համալրումն է ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը' պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: