Կառավարությունն ընդունած որոշմամբ հայտարարեց պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ' երեք ամիս ժամկետով' 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
Ըստ նախագծի հիմնավորման, վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր մինչև 869 քաղաքացի, որոնցից 576–ը' շարքային կազմի, 107-ը' ենթասպայական կազմի, 186-ը' սպայական կազմի պահեստազորայիններ:
Սահմանվում է, որ վարժական հավաքներին ներգրավվում են.
1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 98 պահեստազորային, որոնցից' 26 պահեստազորային' 2021 թվականի սեպտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 27 պահեստազորային' 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ, 9 պահեստազորային' 2021 թվականի հոկտեմբերի 18 - 27-ը ներառյալ, 18 պահեստազորային' 2021 թվականի նոյեմբերի 1-10-ը ներառյալ, 9 պահեստազորային' 2021 թվականի դեկտեմբերի 1 - 10-ը ներառյալ, 9 պահեստազորային' 2021 թվականի դեկտեմբերի 6 - 15-ը ներառյալ,
2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 400 պահեստազորային, որոնցից' 24 պահեստազորային' 2021 թվականի հոկտեմբերի 14 - 23-ը ներառյալ, 201 պահեստազորային' 2021 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ, 175 պահեստազորային' 2021 թվականի նոյեմբերի 3-12-ը ներառյալ,
3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 13 պահեստազորային, որոնցից' 5 պահեստազորային' 2021 թվականի նոյեմբերի 1 - 10-ը ներառյալ, 8 պահեստազորային' 2021 թվականի նոյեմբերի 8 - 14-ը ներառյալ,
4) կապի մասնագիտություններով մինչև 75 պահեստազորային, որոնցից' 71 պահեստազորային' 2021 թվականի նոյեմբերի 8-17-ը ներառյալ, 4 պահեստազորային' 2021 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ,
5) հետախուզական մասնագիտություններով մինչև 149 պահեստազորային, որոնցից' 129 պահեստազորային' 2021 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 20 պահեստազորային' 2021 թվականի սեպտեմբերի 20 - 29-ը ներառյալ,
6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 14 պահեստազորային' 2021 թվականի հոկտեմբերի 25 - 31-ը ներառյալ,
7) ինժեներական մասնագիտություններով մինչև 24 պահեստազորային' 2021 թվականի սեպտեմբերի 15 - 21-ը ներառյալ,
8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 67 պահեստազորային, որոնցից' 27 պահեստազորային' 2021 թվականի հոկտեմբերի 25 - 31-ը ներառյալ, 40 պահեստազորային' 2021 թվականի նոյեմբերի 8 - 14 ներառյալ,
9) թիկունքային մասնագիտություններով մինչև 22 պահեստազորային' 2021 թվականի նոյեմբերի 8 - 14-ը ներառյալ ներառյալ,
10) տեղագրական մասնագիտություններով մինչև 7 պահեստազորային' 2021 թվականի նոյեմբերի 15 - 24-ը ներառյալ
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում իրականացվում են բարեփոխումներ (կառուցվածքային փոփոխություններ), անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը' պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում լինեն մարտունակ ստորաբաժանումներ' համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով: Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ:
Պահեստազորայինների եռամսյա վարժական ևս մեկ հավաքն արդեն իսկ մեկնարկել է օգոստոսի 25-ից: Դրանք կավարտվեն նոյեմբերի 25-ին: