Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցան խայտառակ խախտումներով, սակայն միջազգային հանրությունն առայժմ չի շտապում արձագանքել ընտրություններին: Թուրքագետ Արտակ Շաքարյանը չի բացառում, որ Արեւմուտքն այս անգամ էլ կկիրառի երկակի ստանդարտներ, մանավանդ, որ իրադրությունը նպաստ ավոր է իր համար:


«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Շաքարյանը նշեց, որ խայտառակ ընտրակեղծիքներով ընտրությունների անցկացումը մի քանի տարով հետաձգեց Թուրքիայի' Եվրոմիության անդամ դառնալու հնարավորությունները: «Մյուս կողմից, Արեւմուտքի համար նախընտրելի ղեկավարը Էրդողանն է, քանի որ նա ունի արեւմտամետ դիրքորոշումներ եւ հատկապես Սիրիայի հարցում Արեւմուտքի թիվ մեկ դաշնակիցն է»,- ասաց Շաքարյանը' հավելելով, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հ աղթանակը լուրջ ազդակ էր օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների համար:

 

Ըստ Շաքարյանի, այժմ թե' կուսակցությունը, թե' Էրդողանը շատ ավելի ինքնավստահ են եւ որպես հաղթած ուժ են պատրաստվելու նախագահական քարոզարշավին: Միաժամանակ, ըստ թուրքագետի, սկսած 1946թ. Թուրքիայում ընտրություններն երբեք չեն ուղեկցվել նման չափերի կեղծիքներով: «81 վիլայեթներից 40-ում ձայների հաշվարկի ժամանակ լույսերն անջատել են: Կա հարյուրից ավելի տեղեկատվություն լցոնումների վերաբերյալ: Բացի այդ, կեղծ անձնագրերով քվեարկությանը մասնակցել են սիրիացի փախստականներ: Թեպետ քաղաքացիական հասարակության անդամներն ակտիվ էին, սակայն Էրդողանի կողմնակիցները կարողացան ամեն ինչ անել ընտրությունների արդյունքներն իրենց օգտին գրանցելու համար»,- ասաց թուրքագետը' հավելելով, որ ՏԻՄ ընտրությունները Էրդողանի համար կյանքի եւ մահու հարց էին, եւ վարչապետը պետք է ամեն ինչ աներ հաղթանակի համար:

 

Արտակ Շաքարյանը չի բացառում, որ մինչեւ օգոստոս կլինեն նոր ձայնագրություններ, կոռուպցիոն սկանդալներ եւ ձերբակալություններ: Թեպետ ՏԻՄ ընտրությունները կանխորոշում են, որ Էրդողանը կընտրվի նաեւ պետության գլուխ, սակայն եթե ընդդիմությունը ճիշտ աշխատի' կկարողանա խառնել վարչապետի խաղաքարտերը: «Եթե ընդդիմությունը միավորվի եւ ընտրություններում հանդես գա մեկ թեկնածուով, ապա Էրդողանը չի կարողանա դիմանալ մասնակցությունը, եւ նրա համար շատ դժվար կլինի իրագործել իր նպատակները»,- ասաց թուրքգետը:

 

Թուրքիայում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջատարը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն եւ կուսակցություն»-ն է (ԱԶԿ): Նախնական տվյալներով, ընտրություններում ԱԶԿ-ն ստացել է ընտրողների ձայների 49 տոկոսը, գլխավոր ընդդիմադիր Ժոովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)' 29 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը' 15 տոկոսը, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունը» (ԽԺԿ)' 7 տոկոսը:

 

Թուրքական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, ՏԻՄ ընտրություններում բնակչության ակտիվությունը խիստ բարձր է եղել: Շատ փորձագետներ եւ դիտորդներ ընտրութուններն անվանել 2014 թ. օգոստոսին Թուրքիայում անցկացվելիք նախագահական եւ 2015 թ. անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների «գլխավոր փորձ»: Այդուհանդերձ, Թուրքիայի քրդաբնակ հարավ-արեւելյան շրջաններում հակառակորդ թեկնածուների բախու մների արդյունքում 8 մարդ զոհվել, 20-ից ավելի մարդ էլ վիրավորվել են: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել բախումների մասնակիցների նկտամամբ: Թուրքիայում ՏԻՄ ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 52 մլն մարդ: