Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր հովանավորության տակ է վերցրել Բեռլինի կենդանաբանական այգու պարսկական ընձառյուծին՝ Լեյդի Շիվային:
Նշենք, որ ընձառյուծների այս տեսակը բնության մեջ ոչնչացման եզրին է: Բեռլինի կենդանաբանական այգին այս նրբագեղ կենդանիներին, որպես բնության մեջ եզակիների, հաջողությամբ բազմացնում է:
«Ուրախ եմ աջակցելու Բեռլինի կենդանաբանական այգուն իրենց նախաձեռնություններում՝ կենդանիներին ոչնչացումից փրկելու համար»,- նշել է Արթուր Աբրահամը:
Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը: