ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 2-4-ը աշխատանքային այց կկատարի Մոսկվա: Ապրիլի 2-ին նախարար Նալբանդյանը Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով: Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին' Անկախ պետությունների համագործակցության ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ապրիլի 4-ի երեկոյան նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: