Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իսպանական լրատվական միջոցներից մեկին տված հարցազրույցում շնորհակալություն է հայտնել դորտմունդյան թիմի երկրպագուներին:

Իսկ այն հարցին, թե արդյոք հայ կիսապաշտպանը կարողացե՞լ է երկրպագուներին ստիպել մոռանալ Մարիո Գյոտցեին, ֆուտբոլիստը նշել է.

«Մարիոն հիանալի ֆուտբոլիստ է: Սակայն, մեր խաղով մենք շատ ենք տարբերվում միմյանցից: Իսկ մեր երկրպագուները լավ են հասկանում ֆուտբոլը և օգնեցին ինձ հարմարվել թիմին: Նրանք զուգահեռներ չեն տանում մեր միջև: Հուսով եմ' իմ խաղով կկարողանամ շնորհակալություն հայտնել նրանց' վստահության համար»,- նշել է Մխիթարյանը: