ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը՝ Լյուդմիլա Պուտինան, հանրությանն է ներկայացել մի յուրահատուկ կոստյումով՝ Ուկրաինայի դրոշի գույներով: Այս լուսանկարը երեկ մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում. գրում է УНИАН-ը:
Միևնույն ժամանակ, Կրեմլի պաշտոնական կայքում ՝ Պուտինի կենսագրության բաժնում, ներկայումս ոչ մի խոսք չկա նրա նախկին կնոջ մասին, նշվում են միայն դուստրերի անունները: « Դա նշանակում է, որ նա պաշտոնապես ամուսնալուծված է»,- պարզաբանել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: