Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը ճիշտ չի համարում Հայաստանը' ՄԱԿ-ում, Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկած ոչ ժողովրդավարական երկրների շարքին դասելը: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ապրիլի 2-ին' լրագրողների հետ հանդիպմանը:

 

Նա ընդգծեց, որ այդ երկրների մեջ են Հոնդուրասը, Եվրոպայում՝ Ալբանիան, մեր հարևան Ադրբեջանը: Պատգամավորի խոսքով՝ պետք չէ առանձնացնել այն երկրները, որոնք դեմ կամ կողմ են քվեարկել, այլ դրանք պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ:

 

Նրա կարծիքով՝ այդ քվեարկության պատկերը բավականին հետաքրքիր է: «Որպես օրինակ, կարող եմ բերել այն, որ Իսրայելը և Իրանը չեն մասնակցել քվեարկությանը: Թվում էր, թե Իսրայելը, որը բավականին սերտ կապեր ունի ԱՄՆ-ի հետ, պետք է պաշտպաներ նրա դիրքորոշումն Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ, սակայն գտնվում է այն 24 երկրների ցանկում, որոնք ընդհնարապես չեն մասնակցել քվեարկությանը»,- ասաց պատգամավորը:

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևը: Հայաստանը դեմ է քվեարկել բանաձևին: