Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը Բաքվում ընդունել է ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, գրում է Interfax-ը։
«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերը»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Ալիեւն ընդգծել է, որ Ադրբեջանը սահմանի սահմանազատման եւ սահմանագծման, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման համատեղ հանձնաժողովում իր ներկայացուցիչներին է նշանակել։ Նա հավելել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ընդգծվում է տեղեկատվության մեջ։