Հանրապետության տարածքում ապրիլի 3-ին, օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը՝ հանրապետության լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք և ցածր տեսանելիություն:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ ապրիլի 3-ին՝ օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 6-ին՝ արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

 

5-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-7մ/վրկ, ապրիլի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում' 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 5-ին նույնքանով կբարձրանա:

 

 

Երևանում ապրիլի 3-ին՝ օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Երևանի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 24.50C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -2.00C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 11.00C