Հանրապետության տարածքում հունիսի 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 6-9-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում' կարկուտ:

 

Քամին հարավային' 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 23-28մ/վրկ:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

 

 

Երևանում հունիսի 5-ին, 8-ին, 9-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 6-7-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում' 20-25մ/վրկ:

 

 

Երևան քաղաքի հունիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 34.80C (2001թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 1.70C (1967թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 20.60C