Լիբանանի բանակի զինվորները ապրիլի 3-ին կրակ են բացել երեք սիրիացիների ուղղությամբ, ովքեր փորձել են անցնել Լիբանանի սահմանը: Ինչպես հաղորդում է լիբանանյան «ալ-Մայադին» կայքը, դեպքը տեղի է ունեցել Արսալ քաղաքի սահմանի մերձակայքում: Կրակոցների հետևանքով սիրիացիներից մեկը զոհվել է, մյուս երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել: Տեղեկություններ կան, որ նրանք պատկանում են «Ջաբհա ան Նուսրա» իսլամիստական խմբավորմանը:
Լիբանանի հյուսիսային Տրիպոլի քաղաքում իրավիճակն ավելի հանգիստ է, բանակը բացել է բոլոր փակ ճանապարհները:
Սիրիական հակամարտության ընթացքում Լիբանանի սահմանամերձ շրջանները հաճախակի դառնում են բախումների թիրախ: Զինյալները սիրիական բանակի հետապնդումներից փուսափելով՝ փորձում են փախուստի դիմել դեպի Լիբանան: