armsport.amԱնգլիական «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ջոուի Բարտոնը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ներկայումս հանդիսանում է Անգլիայի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:

Սակայն, ըստ սկանդալային ֆուտբոլիստի, Ուեյնը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ:

- Ներկա պահին Ռունին լավագույն անգլիացի ֆուտբոլիստն է, - Բարտոնի խոսքերն է մեջբերում «Sport Review»-ն, - Բայց, իմ կարծիքով, նա չի համարվում համաշխարհային մեծության ֆուտբոլիստ:

-Անկասկած, Ռունին շատ ավելի ուժեղ է, քան՝ ես: Այստեղ կասկած լինել չի կարող: Բայց ես երբեք էլ չեմ եղել համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ: Իմ կարծիքով՝ մեծագույն ֆուտբոլիստներ են Կրիշտիանու Ռոնալդուն, Մեսսին, Ինյեստան, Սուարեսը: Միգուցե, Ուեյնն ուժեղ ֆուտբոլիստ է եղել, բայց հիմա այդպես չէ,-շեշտել է ՔՊՌ-ի խաղացողը: