Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կրած պարտությունից հետո «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ZDF հեռուստաընկերության եթերում բարկացել է և դեն նետել խոսափողը, երբ լրագրողը հարցրել է' արդյո՞ք ամեն ինչ վճռված է. «Բորուսիայի» համար բավարար չի լինի նույնիսկ 4-1 հաշիվը:
«Ինչպե՞ս կարող են ինձ աշխատավարձ տալ, եթե ես ասեմ, որ պայքարն ավարտված է: Հիմար հարցերին ես կարող եմ հիմար պատասխաններ տալ»,- ասել է Կլոպը: