Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մրցաշրջանի ավարտին կլքի ակումբը:

Ինչպես տեղեկացնում է իսպանական մամուլը, Մարտինոն ինքն է նման որոշում կայացրել, իսկ կատալոնյան թիմի ղեկավարությունը դեմ չէ: Երկու կողմի դիրքորոշումը հաստատվեց, երբ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում կատալոնցիները պարտվեցին «Գրանադային»:

Մարտինոյի փոխարեն «Բարսելոնան» կփորձի համաձայնության գալ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: