armsport.am«Մանչեսթերի Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն կարծում է, որ իրեն ու «Լիվերպուլի» գոլահար Լուիս Սուարեսին խաղաոճերի նմանությամբ կարելի է համեմատել իր անվանի հայրենակից «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսի հետ։
– Ես ու Սուարեսը միասին՝ Անգլիայի առաջնության Մեսսին ենք,-պատկերավոր համեմատություն է արել «քաղաքայինների» հարձակման գծի խաղացողը, որի խոսքերը մեջբերում է «FourFourTwo»-ն,-Ես նույնպես արգենտինացի եմ, ինչպես՝ Մեսսին, իսկ Սուարեսը ծնունդնով Հարավային Ամերիկայից է (Ուրուգվայ-խմբ.) և նույնպես տիրապետում է հիանալի դրիբլինգի։ Այնպես որ, մեզ՝ երկուսիս կարելի է համեմատել Լիոնելի հետ։
-Մեսսին տպավորում է իր խաղով։ Նա շատ բաներ խաղադաշտում ավելի թեթև ու հեշտ է անում, քան՝ մյուսները։ Նման ֆուտբոլիստի հետ թիմակից լինելը, նրա հետ խաղալը՝ մեծ առավելություն է։ Շատերը պատկերացում իսկ չունեն, թե նա ինչեր է կարող է անել։ Լիոնելը կարող է դառնալ Արգենտինայի հաջողության բանալին՝ առաջիկա աշխարհի առաջնությունում,-շեշտել է Ագուերոն։