Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քիչ առաջ Ձաղկաձորում հրավիրված համաժողովի ժամանակ անդրադարձավ վարչապետի պաշտոնում իր հնարավոր նաշանակման մասին շրջանառվող լուրերին: Ինչպես Ծաղկաձորից տեղեկացնում է Yerkir.am թղթակիցը, Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ նման առաջարկ չի ստացել:

 

<Իհարկե, ինձ համար պատիվ է եւ ես հպարտանում եմ, որ մեր կառավարության գործունեության մեջ դերակատարություն ունեմ եւ դասվել եմ այն առաջնեկների շարքում, ով ունի արժանապատվություն եւ ում անունը կարող է շրջանառվել, սակայն ես կարող եմ ասել, որ ՊՆ նախարարը մեր երկրի ներկայիս իրավիճակում մեծ դերակատարություն ունի անվտանգության ապահովման գործում: Ես գտնում եմ, որ ես դեռ շատ անալիքներ ունեմ>,-հայտարարել է նախարարը, ըստ էության ակնարկելով, որ վարչապետ չի նշանակվի:

 

Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականին նա նշեց, թե ամեն մեկն իր մեջ պետք է վերլուծի եւ հետեւություններ անի, թե այդ մարդն ինչ աշխատանք է արել: