allsport.amԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է, որ ակումբի ավագ Ջոն Թերրին, ում պայմանագիրն ավարտվում է հունիսին, չհեռանա թիմից։

-Ակումբում գիտեն, որ ես ցանկանում եմ Թերրիին պահել։ Մարզիչն ուզում է, որ նա մնա, ակումբն ուզում է, որ նա մնա, նա ևս ցանկանում է մնալ, այդ պատճառով էլ նա կմնա։

Ինչ վերաբերում է պայմանագրին, ապա դրանով պետք է ակումբը և ֆուտբոլիստն զբաղվեն, ես այդ հարցերում անելիք չունեմ։ Նրանք հարմար պահը կգտնեն,-ասել է Մոուրինյուն։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ «Չելսին» Թերրիին ևս մեկ տարով պայմանագիր է առաջարկել, սակայն աշխատավարձի նվազեցմամբ, ինչը ձեռնտու չէ ֆուտբոլիստին։