Մոսկվայի «Դինամոյի» մարզական տնօրեն Գուրամ Աջոևը հայտարարել է, որ ակումբը ցանկանում է Ռոման Բերեզովսկին մնա թիմում:
«Ցանկանում ենք Բերեզովսկիին պահել թիմում: Ռոմանը հրաշալի մարդ է և իսկական պրոֆեսիոնալ։ Ոչ ոք չի զգում, որ նա 41 տարեկան է: Նրան թիմում հարգում են, իսկ երիտասարդները նրանից օրինակ են վերցնում: Մենք պատրաստ ենք նրան թիմում պահել՝ ինչպես որպես գործող ֆուտբոլիստ, այնպես էլ որպես դարպասապահների մարզիչ: Ամեն բան կախված է Բերեզովսկիի որոշումից, ինչպես նաև Ռուսաստանի առաջնությունում լեգիոներիների լիմիտի բանաձևի վերջնական տեսքից»,- նշել է Գուրամ Աջոևը:
Նշենք, որ Բերեզովսկին այս մրցաշրջանում Ռուսաստանի առաջնությունում 6 խաղ է անցկացրել: