Մոսկվայի «Դինամոն» դարպասապահ Ռոման Բերեզովսկիին առաջարկել է ընդգրկվել ակումբի մարզչական շտաբում: Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է ակումբի մարզական տնօրեն Գորևամ Աջոևը:
«Դեռևս դժվար է ասել, թե ինչպես կընթանա Բերեզովսկիի կարիերան: Ներկա պահին առաջարկ ենք արել դարպասապահին մտնել թիմի մարզչական շտաբ, սակայն նա մտածելու ժամանակ խնդրեց: Ակնհայտ է, որ Ռոմանը դեռ ցանկանում է խաղալ: Տեսնենք, թե վերջնական ինչ որոշում կկայացնի նա»,- նշել է Աջոևը: