Դարպասապահ Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է Մոսկվայի «Դինամոյի» մարզչական շտաբում:

Ինչպես տեղեկացնում է ռուսական sport-express-ը, մոսկովյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Անդրեյ Կոբելևը դարպասապահին ընդգրկել է ակումբի մարզչական շտաբում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բերեզովսկին մարզում էր «Դինամոյի» երիտասարդական թիմի դարպասապահներին: