ffa.am2015 թ. հունվարի 12-ին կհրապարակվեն ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակի 2014 թ. դափնեկրի, ինչպես նաև 2014 թ. լավագույն մարզչի անունները: Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են նաև ՖԻՖԱ-ի անդամ երկրների մարզական լրագրողները, ինչպես նաև ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը և թիմի ավագ Ռոման Բերեզովսկին արդեն հրապարակել են իրենց տարբերակները:

Բեռնար Շալանդ

Լավագույն ֆուտբոլիստ
1.Կրիշտիանու Ռոնալդու
2.Մանուել Նոյեր
3.Թոմաս Մյուլլեր

Լավագույն մարզիչ
1.Կառլո Անչելոտի
2.Յոահիմ Լյով
3.Դիեգո Սիմեոնե

Ռոման Բերեզովսկի

Լավագույն ֆուտբոլիստ
1.Ֆիլիպ Լամ
2.Լիոնել Մեսսի
3.Մանուել Նոյեր

Լավագույն մարզիչ
1.Խոսեպ Գուարդիոլա
2.Դիեգո Սիմեոնե
3.Յոախիմ Լյով