Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահների մարզիչ Գինտարաս Ստաուչեն ակումբի պաշտոնական կայքին տված ծավալուն հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիին:

«Բերեզովսկին յուրահատուկ դարպասապահ է: «Դինամոյում» հպարտանում ենք, որ Ռոմանը մեր շարքերում է: Նա երիտասարդների համար օրինակ է, ինչին պետք է ձգտել, ինչին կարելի է հասնել աշխատասիրության օգնությամբ: Բերեզովսկին ոչ միայն մարզվում է 40 տարեկանում, այլև պատրաստ է խաղալ բարձր մակարդակում, ինչն ապացուցեց նախորդ տարի»,- նշել է մարզիչը: