Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսը հնարավոր է առաջիկայում ընդգրկվի մադրիդյան թիմի մարզչական շտաբում:

Այս մասին տեղեկացնում է Partido Delas-ը:

«Պատիվ կլիներ «Ռեալում» աշխատելը: Շուտով հանդիպելու եմ ակումբի ղեկավարությանը, ինչը նշանակում է, որ կկարողանամ աշխատել Զիդանի հետ»,- ասել է Կարլոսը:

Նշենք, որ այժմ բրազիլացին հնդկական «Դելի Դինամոս» ակումբի խաղացող մարզիչն է:

Կարլոսը «Արքայական ակումբում» անցկացրել է 11 մրցաշրջան, մասնակցել է 370 խաղի և հեղինակել 47 գոլ: