Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին ժամանել է Հայաստան:

 

«Զվարթնոց» օդանավակայանում Ռոմային դիմավորել են բազում երկրպագուներ:

 

Հիշեցնենք, որ վաղը՝ մարտի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որը լինելու է հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի հրաժեշտի խաղը: