Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու թիմը' Մոսկվայի «Դինամոն», ժամանել է Թուրքիա և սկսել իր երրորդ ուսումնամարզական հավաքը:

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru կայքը, «Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն հավաքի է վերցրել 28 խաղացողի, այդ թվում ՝ 4 դարպասապահի:

Բերեզովսկու հետ մարզվելու են նաև փորձառու Վլադիմիր Գաբուլովը, Ֆրոլովը և Շունինը:

«Դինամոյի» հավաքը կտևի մինչև փետրվարի 28-ը: