armsport.amՓարիզի «Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելայֆի հայտարարությունից հետո, որում նշվում էր, որ իրենք չեն պատրաստվում գնել Արգենտինայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիային, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գաը ցանկություն է հայտնել իր թիմում տեսնել 26-ամյա ֆուտբոլիստին:
Անգլիական թիմի գլխավոր մարզիչը բացի Դի Մարիայից ցանկանում է իր տրամադրության տակ ունենալ կատալոնական «Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան Ալեքս Սոնգին:
BBC Sport-ի փոխանցմամբ, «կարմիր սատանաները» Դի Մարիայի տրանսֆերի դիմաց պատրաստ են «արքայական» ակումբին վճարել 55 մլն եվրո: