Sovsport.ru-ի վերլուծաբան Եվգենի Լովչևը Ռուսատանի առաջնությունում հանդես եկող ակումբների թույլ և ուժեղ կողմերի մասին խոսելիս՝ անդրադարձել է նաև Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին:

«Մովսիսյանը բացարձակ չհամոզեց: Յուրան լավ խաղացող է, սակայն դժվար թե համապատասխանում է այն ֆուտբոլին, որը ցանկանում է տեսնել Ալենիչևը: «Սպարտակին» պարտադիր հարձակվող է պետք: Կոկորինը կհամապատասխաներ, սակայն, ինչպես տեսնում եմ, այս հարցում «Զենիթը» մրցակից չունի»: