Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով դժգոհ է այն բանից, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդամենը 5 անդամ ունի, կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի ԱԽ կառուցվածքը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, այս մասին Էրդողանը հայտարարել է Թուրքիայի արդարադատության ակադեմիայում ունեցած ելույթում: Նրա խոսքով' ներկայում աշխարհի ճակ ատագիրը կախված է ՄԱԿ-ի 5 մշտական անդամ երկրներից, եւ դա «անարդարացի է»:Նա դժգոհել է, որ մնացած երկրները, որոնք կարող են ՄԱԿ-ի ԱԽ-ում միայն ժամանակավոր անդամ ընտրվել, չեն կարող էական ազդեցություն ունենալ համաշխարհային զարգացումների վրա:

 

Էրդողանը նաեւ նշել է, որ մուսուլմանական երկրները պետք է մտցվեն ՄԱԿ-ի ԱԽ կազմ:Նա ասել է, որ նման համոզման է հանգել, հատկապես, Սոմալի եւ Ինդոնեզիա կատարած այցերից հետո:»Աշխարհը 5-ից մեծ է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում աշխարհի 196 երկրներից միայն 5 երկրների վետոյի իրավունք ունենալն անարդարացի է: Այնտեղ մուսուլմանական երկիր ընդգրկված չէ:

 

Աշխարհամասերից էլ բացակայում են Աֆրիկան եւ մյուսները: Սա անարդարացի է, եւ մեր իրավունքն է պահանջել բարձրացնել այդ հարցը», -ընդգծել է Թուրքիայի նախագահը: