Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է իր ենթակայութան տակ փոխանցել Զինված ուժերի գլխավոր շտաբը և Ազգային հետախուզության կազմակերպությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է NTV հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով խորհրդարանում իր աղբյուրը:

 

Ընդգծվում է, որ նման առաջարկ Էրդողանն արել է խորհրդարանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, խնդրելով նաև ընդդիմության աջակցությունը և կոչ անելով համապատասխան փոփոխություններ անել երկրի Սահմանադրության մեջ:

 

Համաձայն Թուրքիայի գործող Սահմանադրության, Գլխավոր շտաբը և հետախուզությունը ենթարկվում են վարչապետին: