«Ադրբեջանն օգտագործել է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ իր հողերի օկուպացիային վերջ դնելու համար՝ կյանքի կոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք տարիներ շարունակ չեն իրականացվել»,- Հայաստանի հասցեին նման կեղծ մեղադրանք է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում:
«Այս իրադարձությունը հնարավորությունների պատուհաններ բացեց տարածաշրջանում մշտական խաղաղության վերականգնման համար: Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին», - Էրդողանի խոսքը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Тürk հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել էր, որ 44-օրյա պատերազմն սկսել էր Ադրբեջանը. «Ադրբեջանը սկսեց «Ազատագրական պատերազմը, ազատագրեց իր պատմական հողերը նվաճողներից»,- ասել էր նա։