Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար կպայքարեն երկրի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:
Ինչպես հաղորդում է թուրքական ԶԼՄ-ները, Չիչեքը նշել է, որ Էրդողանի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարությունից հետո Թուրքիայում դիմակայություններ տեղի կունենան:
Նրա խոսքով, Էրդողանի նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո երկրի իշխանության վերին օղակներում պայքարը կթեժանա: «Եթե Էրդողանը թեկնածու առաջադրվի, ապա մեծ լիազորություններով օժտված վարչապետի եւ հեղինակավոր, բայց պատասխանատվություն չկրող նախագահի միջեւ հարաբերությունները կվատանան: Աշխարհի ոչ մի վայրում նման համակարգ գոյություն չունի: Թուրքիայում ժողովրդի կողմից երկրորդ անգամ նախագահ կընտրվի, բայց նա կլինի լիազորություններ չունեցող եւ պատասխանատվություն չկրող նախագահ», -ասել է Ջեմիլ Չիչեքը:
Թուրքիայում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014 թ. օգոստոսին: 9 տարի երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է ընտրվել Թուրքիայի նախագահ: