Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան երկու նոր նախարարներ է ընտրել ժամանակավոր կառավարության համար: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, կոալիցիան պարզաբանել է, որ Մահ ադ Դին ընտրվել է կրթության նախարար, իսկ Ադնան Մուհամմադ Հազուրին՝ առողջապահության: Ընդդիմադիր կոալիցիան նախարարներին ընտրել է Ստ ամբուլ քաղաքում տեղի ունեցած նիստի ժամանակ: Ընտրությունների ժամանակ Ահմադ ալ Ջարբան մնացել է իր պաշտոնում, իսկ Բադր Ջամուսը՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

 

Ավելի վաղ Սիրիայի ընդդիամդիր կոալիցիան Քուվեյթում տեղի ունեցած արաբական գագաթնաժողովի ժամանակ առաջ է քաշել Արաբական երկրների լիգայում Սիրիայի տեղը զբաղեցնելու հարցը: Քվերակության ժամանակ 7 երկիր դեմ են քվեարկել:

 

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ստեղծվել է 2012թ. նոյեմբերին Քաթարի մայրաքաղաք Դոհայում, որի նպատակն է հասնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանության տապալմանը: 2013թ. հուլիսի 6-ին Ստամբուլում տեղի ունեցած հանդիպամն ժամանակ կոալիցիայի ղեկավար է ընտրվել Ահմադ Ասի ալ Ջարբան: