Red Doch Viper-ի փոխարեն' Black Mercede-ով: Այս անգամ Տիգրան Կարապետյանը Շրի Լանկա-Հնդկաստան-Բանգլադեշից է գալիս: Հանգստանում էր: Բանգլադեշում հանգստացած Կարապետյանին տեսնողները հարցական իրար նայեցին' այս մարդն ինչո՞ւ է նիհարել:
Տիգրան Կարապետյանը հենց այս փուլում հայտնվեց: Լրագրողները կասկածանքով նայեցին' կա-չկա մի բան կա: Ապագա կառավարությունում պաշտո՞ն կունենա: Դատելով տոնայնությունից' վարչապետի աթոռին էլ աչք չունի: Lրագրողների երևակայությունն է գունավոր:

 

«Ժառանգություն» բառը հնչելուն պես' հայտնվում է կարապետյանական հայտնի քմծիծաղը' ի՞նչ «Ժառանգություն», «Ժառանգություն»-ը սկել է: Տիգրան Կարապետյանը անսպասելի հայտարարություն է արեց' շուտով կակտիվանա: Պատրաստվում է նախագահի ընտրությանը: Իր թեկնածությունն առաջադրելու է: Այս պահին' ուրիշ ոչինչ: Կարապետյանի հաջորդ հանգստավայրն էլ գաղտնիք է: Իսկ ահա հարցը հունից է հանում' որտեղի՞ց իրեն այդքան փող: Խաղատանը տանուլ չէ՞ր տվել... Այսքանից հետո մյուս հարցերը օդում մնացին' միայն կրնեց' օրը կգա, իր ակտիվանալն էլ հետը: Բայց հեռուստատեսային բիզնեսն անցյալում էլ կմնա: