Այսօր մամուլում լուրեր էին տարածվել, ըստ որի ապրիլի 6-ին, ժամը 16:00-ի սահմաններում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ Շուկայի» դիմաց: Վիճաբանությունը սկսել է ներսում, իսկ շուկայի դիմաց դարձել է ծեծկռտուք:
Ըստ ականատեսների' տուժողները եղել են սիրիահայեր, վիճաբանությանը միջամտել են մի խումբ ոստիկաններ և դեպքին մասնակցած մի շարք անձինք բերման են ենթարկվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնեցին, որ ոստիկանությունը որևէ ահազանգ չի ստացել:
Ըստ մամուլի հրապարակման' քաշքշոցը տեղի է ունեցել «Փակ շուկայի» մուտքի մոտ տեղադրված տեսախցիկների նկարահանման դաշտում:
Լուրեր.com-ը ոստիկանությունից փորձեց պարզել, մամուլի հրապարակման հիման վրա քննություն սկսվելո՞ւ է, թե' ոչ. «Ոստիկանությունն ահազանգ չի ստացել: Հրապարակումն ուսումնասիրվում է»,- տեղեկացրին ոստիկանությունից: