Կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը դուրս Է գրվել Մեքսիկայի մայրաքաղաքի կլինիկայից՝ շնչուղիների հիվանդության պատճառով նրան ցույց տրված անհրաժեշտ բժշկական օգնությունից հետո: Գրականության գծով 87-ամյա նոբելյան դափնեկիրը բուժումը կշարունակի տանը:

 

Մարկեսը կլինիկայում Էր գտնվում մարտի 31-ից, որտեղ բուժընթաց Է անցել անտիբիոտիկների օգտագործմամբ: Բուժհիմնարկի պաշտոնական ներկայացուցիչ Խակելինա Պինիեդայի խոսքով՝ գրողի առողջության համար լուրջ սպառնալիք չկա, սակայն նա դեռեւս շատ թույլ Է՝ հաշվի առնելով նրա զառամյալ տարիքը: Կլինիկայի աշխատակիցները հայտնել են, որ գրողի մոտ «հայտնաբերվել Է բավականին լուրջ տեսակի թոքաբորբ», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: