Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը դուրս է գրվել Նյու Յորքի կլինիկայից, որտեղ դեկտեմբերի 2-ին վիրահատել էին նրա սիրտը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sigma հեռուստաալիքին:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նախագահը հայտարարություն է արել. «Ամեն ինչ լավ է: Շուտով կվերադառնամ իմ պարտականությունների կատարմանը: Շնորհակալ եմ բոլորին աղոթքների ու աջակցության համար»:
68-ամյա Անաստասիադիսին հարկ կլինի առաջիկա 10 օրն անցկացնել Նյու Յորքի հյուրանոցներից մեկում նախքան բժիշկները նրան թույլ կտան տեւական թռիչք կատարել դեպի Կիպրոս: Ավելի վաղ հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսը հույս էր հայտնել, որ պետության ղեկավարը հայրենիք կվերադառնա մինչեւ Սուրբծննդյան տոները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: